Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ԱՄՆ-ը մտադիր Է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

ԱՄՆ-ը մտադիր Է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորում Է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա, որն Իրանի դեմ միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը նրա մեղսակցության համար: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ Թրամփը դեմ Է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ուժի ուղղակի կիրառմանը եւ գերադասում Է դրա փոխարեն աջակցություն ցույց տալ Սաուդյան Արաբիային, եթե նա որոշի որեւիցե գործողության դիմել Իրանի դեմ: Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընդունում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչում Է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Իրանի Իսլամական Հանապետությանը մեղադրելով գրոհներին մեղսակից լինելու մեջ:

Թրամփը, սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյում շփվելով լրագրողների հետ, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին: Դրա հետ մեկտեղ նա խոստացել Է, որ Միացյալ Նահանգները «շատ զգալի» պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի նկատմամբ 48 ժամվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ