Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիպրոսում մեկնարկել են Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը

Կիպրոսում մեկնարկել են Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոսիայի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում սեպտեմբերի 18-ի երեկոյան Կիպրոսում ռուսական երկրորդ թատերական տարեշրջանը մեկնարկել Է Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բերել ենք երեք ներկայացում. Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով՝ «Առաջարկությունը» եւ «Երեք խոզուկներ» մանկական տիկնիկային ներկայացումը խաղալու ենք ռուսերեն լեզվով, իսկ «Կուբիկ-Ռուբիկ կամ սիրո երկրաչափությունը» կատակերգությունը, ըստ արդի հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառակուսի» ստեղծագործության մոտիվների, մենք կցուցադրենք հայերենով՝ ռուսերեն ենթագրերով»,-պատմել Է Ստեփանյանը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս:

«Ցուցադրության համար առաջինն ընտրվել Է «Առաջարկությունը», քանի որ հենց այդ ներկայացումն առաջին տեղը գրավեց Ավինյոնի թատերական փառատոնում: Դա ձեռքբերում Է, որով մենք հպարտանում ենք»,- հավելել Է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Այդ բեմադրության սկսվելուց առաջ կայացել Է Ռուս-հայկական թատերական փառատոնի՝ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի նոր նախագծի հանդիսավոր բացումը: Կիպրոսի Հանրապետությունում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Պանյուխովն ընդգծել Է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները «հիրավի դաշնակցային ու ռազմավարական բնույթ ունեն»: Նա նաեւ հիշեցրել Է, որ Կիպրոսում հայկական ստվար համայնք Է բնակվում: Համայնքի՝ հանդիսությանը ներկա գտնվող ներկայացուցիչը՝ Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մահտեսյանը, իր հերթին նշել Է, որ այնպիսի իրադարություններ, ինչպիսին այս փառատոնն Է, «մշակույթների միջեւ երկխոսության հիանալի օրինակ Է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]