Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոմպեոն մեկնաբանել Է Patriot-ի ձախողումը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհի ընթացքում

Փոմպեոն մեկնաբանել Է Patriot-ի ձախողումը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհի 
ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փմպեոն պարզաբանել Է, թե ինչու Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցները, այդ թվում՝ ամերիկյան Patriot-ները, չեն կարողացել կանգնեցնել դրոնների գրոհը Saudi Aramco պետական ընկերության նավթային օբյեկտների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ երբեմն հակահրթիռային պաշտպանության համակարգերն ամբողջ աշխարհում հակասական արդյունք են ցույց տալիս, եւ նույնիսկ դրանցից ամենալավերը միշտ չԷ, որ կալանում են թիրախները:

«Մենք կաշխատենք, որպեսզի նման գրոհներն այլեւս հաջողություն չունենան»,- ընդգծել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Փոմպեոն հավելել Է, որ ԱՄՆ-ը նախկինում երբեք չի հանդիպել նման մասշտաբի գրոհի, ինչպես Saudi Aramco-ի վրա ձեռնարկված գրոհն Էր: Նավթընկերության վրա հարձակումը նա համարել Է «պատերազմի ակտ», սակայն չի ճշտել, թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի ատասխանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]