Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելայի փոխնախագահը կոչ Է արել ԱՄՆ-ին վերականգնել երկրների երկխոսությունը

Վենեսուելայի փոխնախագահը կոչ Է արել ԱՄՆ-ին վերականգնել երկրների երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դիմել Է ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով երկխոսության եւ բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է VTV վենեսուելական հեռուստատեսությունը:

«Միակ բանը, որը մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի կառավարությունից, ողջամտություն դրսեւորելն Է, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ դիվանագիտական կապուղներն ու երկխոսությունը վերականգնելը, այլ ճանապարհ չկա»,- հայտարարել Է Ռոդրիգեսը:

Վենեսուելայի փոխնախագահը հավելել Է, որ երկրի օրինական ու սահմանադրական կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի պլանների ձախողումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների համար մնացել Է «մեկ ճանապարհ»՝ երկխոսությունն ու դիավանագիտական բանակցությունները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]