Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոմպեոն եւ սաուդյան արքայազնը կոչ են արել համաշխարհային հանրակցությանը դիմակայել Իրանին

Փոմպեոն եւ սաուդյան արքայազնը կոչ են արել համաշխարհային հանրակցությանը դիմակայել Իրանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը հանդիպման ընթացքում անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրակցությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը եւ գահաժառանգ արքայազնը քննարկել են համաշխարհային հանրակցության միավորման անհրաժեշտությունը իրանական վարչակարգի պահպանվող սպառնալիքին հակազդելու համար, եւ համաձայնել են, որ նա պետք Է պատասխանատվություն կրի իր շարունակվող ագրեսիվ, անխոհեմ եւ սպառնալից գործելակերպի համար»,- ասված Է Սաուդյան Արաբիա Փոմպեոյի այցի ընթացքի վերաբերյալ Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ նշել են, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի օբյեկտներին հասված հարվածները, որոնց համար նրանք մեղադրել են Իրանին, «սպառնում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգությանը, այլեւ Էներգամատակարարումներին ամբողջ աշխարհում», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]