Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում երեք տան տանիքներ են այրվել

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում երեք տան տանիքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 18-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում են տների տանիքներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Հայթաղ գյուղի Մենուա փողոցի երկու տան տանիքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:57-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են երկու տան տանիքները և մեկ այլ տան տանիք՝ մասամբ (ընդհանուր 700 քմ): Տուժածներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]