Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Սննդային հավելումներ արտադրողի գործը հեշտանում է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Սննդային հավելումներ արտադրողի 
գործը հեշտանում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Քաղաքական թոհուբոհում մենք հաճախ մոռանում ենք ոլորտային շատ խնդիրների մասին, որոնք ամենեւին էլ մոռացվելու ենթակա չեն: Ավելին՝ դրանց մասին պետք է անընդհատ խոսվի, քանզի հետեւանքները հետո ավելի ծանր են լինում: Իմա՝ ուժեղ հասարակություն ունենալու համար մենք պետք է ունենանք առողջ հասարակություն: Հետեւաբար՝ թեմային առնչվող ոչ մի հարց չի կարող երկրորդական լինել: Օրինակ՝ սննդի հավելումների հետ կապված հարցը: ԵՄ-ն մշակել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է հենց «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ: Ասենք՝ E100-E182-ը ներկանյութերն են, E200-E299-ը՝ պահածոյացնող նյութերը, E300-E399-ը՝ հակաթթվեցուցիչները, E400-E499-ը եւ E1400-E1499-ը՝ կայունացուցիչները, E450-E 499-ը՝ պնդացնող, կայունացուցիչ, կապող, էմուլգացնող նյութերը, E500-E599-ը՝ թթվայնության կարգավորիչ, փխրեցուցիչ, հակագնդիկացնողը, E600-E650-ը՝ համի եւ բույրի ուժեղացուցիչները, E700-E799-ը՝ հակաբիոտիկները:

Ի դեպ, այս վերջին խմբի հավելումները (հակաբիոտիկները) ներառված չեն ԵԱՏՄ եւ ՀՀ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող  թույլատրելի սննդային հավելումների ցանկում»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]