Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Ոչ ոք չի ասում` ինչով օգնեմ, աջակցեմ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Ոչ ոք չի ասում` ինչով օգնեմ, աջակցեմ»

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար, հասարակական գործիչ Վարուժան Բադալյանը Հայաստանի ճակատագրով մտահոգ անհատներից է, որոնք ոչ միայն բարձրաձայնում են իրենց մտահոգությունները, այլեւ կոնկրետ գործեր անում, աշխատատեղեր ստեղծում հայրենիքում: Թերթի հետ զրույցում նա ասել է. «Ինչու է այսօր Նիկոլ Փաշինյանի համար դժվար… Եթե մեր հիմնական պրոբլեմը կոչենք քաղցկեղային ուռուցք, ապա պատկերացրեք, թե նախորդ 3 տասնամյակում ինչպիսի մետաստազներ է տվել այն: Խոսքը միմյանց հետ հանցավոր եւ շատ այլ կապերով շաղկապված մարդկանց մասին է, որոնք, բացի շարքային, սովորական քաղաքացիներից, հարստանալու, լավ ապրելու հնարավորություն են ունեցել: Նրանք որքա՜ն փողեր են վաստակել, եւ այդ փողերի մի փոքր մասն էլ, պարզ է, այսօր ներդնում են իշխանությանը վատաբանելու գործում: Շատ խորամանկ, շատ զազրելի ձեւերով: Հարկ է, որ մեր հանրությունը մոտիկից տեղեկանա  իրավիճակին: Մեր երկիրը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Եվ ահա, այս պայմաններում մենք ասում ենք` վարչապետ ես, ամեն հարց լուծել կարող ես, ամենակարող ես… Ցավոք, ոչ ոք չի ասում` ինչով օգնեմ, աջակցեմ, սուս ու փուս քաշվել ենք մի կողմ, ականջներս կախ առավոտից իրիկուն բամբասանքներ ենք լսում: 30 տարիների ընթացքում կուտակած միջոցներով, լծակներով այսօր դիմադրում են նոր իշխանություններին: Մարդիկ պիտի հասկանան, որ դա սարսափելի չար ուժ է, որ ջանում է ամեն գնով տապալել իշխանությունը»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]