Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում

Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։

«Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ:

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է նաև Իսրայելում դեսպանություն բացելու նախագիծը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]