Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկու օտարերկրացիները խոստովանել են խանութից 120 հազար դրամի հափշտակությունը

Երկու օտարերկրացիները խոստովանել են խանութից 120 հազար դրամի 
հափշտակությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Գայի պողոտայի խանութներից մեկում 120 հազար դրամի հափշտակություն կատարած երկու իրանցիների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 14-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժանում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Գայի պողոտայի խանութներից մեկում երկու օտարերկարցի ՀՀ դրամին ծանոթանալու պատրվակով մոտեցել են դրամարկղին, նրանցից մեկն ուսունասիրելու համար գումար է վերցրել և չարաշահելով վստահությունը` հափշտակել 120.000 դրամ:

Ոստիկանները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ նշված հանցագործությունը կատարել են ԻԻՀ երկու քաղաքացի մեկը `52, մյուսը 39 տարեկան:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում, կասկածվողները Սիմոն Վրացյան փողոցում հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նրանք խոստովանել են կատարածը:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]