Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփը ցուցում Է տվել՝ զգալիորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Թրամփը ցուցում Է տվել՝ զգալիորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել Է ֆինանսների նախարարությանը՝ զգալիորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես հենց նոր հանձնարարեցի ֆինանսների նախարարին՝ զգալիորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները»,-սեպտեմբերի 18-ին գրել Է Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում:

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման Է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում Է երկրի արեւելքում:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, մինչդեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին Է մեղադրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Իր հերթին Իրանն անհիմն Է համարել այդ հայտարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]