Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Մալայզիայում շուրջ մեկուկես հազար դպրոց է փակվել ծխամշուշի պատճառով

Մալայզիայում շուրջ մեկուկես հազար դպրոց է փակվել ծխամշուշի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի տարբեր մասերում ավելի քան 1,4 հազար դպրոց Է փակվել շարունակվող հրդեհներից ծխոտման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Straits Times թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ընդամենը տեղական ժամանակով 13:00-ի (Երեւանի ժամանակով 9:00) դրությամբ փակվել Է 1484 դպրոց: Նաեւ կրթության նախարարությունը հայտնել Է, որ դպրոցների փակվելը վերաբերել Է յոթ նահանգների մեկ միլիոնից ավելի սովորողների: Ինդոնեզացի ֆերմերները հաճախ են կրակն օգտագործում պլանտացիաների հողը մաքրելու համար:

Հրդեհները կարող են շաբաթներով մարմրել, հատկապես չոր եղանակի պայմաններում, ստեղծելով հեղձուցիչ ծուխ, որը տարածվում Է հարեւան երկրների՝ Սինգապուրի եւ Մալայզիայի տարածքում: Վերջին շաբաթների ընթացքում Ինդոնեզիան հրդեհները մարելու համար հազարավոր մասնագետների Է ուղարկել այն բանից հետո, երբ Սումատրա եւ Բոռնեո կղզիների վեց նահանգում արտակարգ դրություն հայտարարվեց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ