Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը

Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուսակցություններ մասին» ՀՀ օրենքում, վերանայելով կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

«Առանցքային հարցերից մեկն այն է, որ, օրինակ` Հայաստանում կուսակցությունների հանրային ֆինանսավորումը ներմուծվել է 2002թ. «Կուսակցությունների մասին օրենք»-ով: Վերին 10 տարվա ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 մլն դրամ: Դրա առյուծի բաժինը, մոտ 70-80%-ը գնացել է իշխող կուսակցություններին: Հանրային ֆինանսավորման նպատակներից մեկը կուսակցական համակարգի կայունացումն է, և բիզնեսի ազդեցությունից նվազեցնելը, բայց այս կարգավորման պարագայում դա այդքան էլ չի աշխատել, որովհետև այն կուսակցությունները, որոնք հանրային ֆինանսավորում են ստացել, այսօր խորհրդարանից դուրս են»,- ասաց Դանիելյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորումը:

«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք օլիգարխների շուրջ ձևավորված կուսակցություններ, որոնք ոչ թե հասարակության նվիրատվությունների շնորհիվ են գոյատևում, այլ հակառակը` հասարակության անդամների համար դարձել են գործատու: Այս մոդելը չի կարող լինել ժողովրդավարական, և չի կարող այդ կուսակցությունը ծառայել այն քաղաքացուն, որին փող է տալիս: Մոդելի կտրուկ փոփոխություն է պետք»,- ասաց Գորգիսյանը:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացված «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով հանրային քննարկմանը ներկա էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերն ու շահագրգիռ կողմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]