Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կարող Է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք Է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն բանաձեւում, որին սեպտեմբերի 18-ին հավանություն Է տրվել Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:

Այս փաստաթուղթը կոչված Է ընդգծելու Եվրամիության դիրքորոշումը հանգուցային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում: Դրա ընդունման օգտին արտահայտվել Է 544 պատգամավոր, դեմ՝ 126-ը, եւս 38-ը ձեռնպահ են մնացել: «Եվրախորհրդարանը կպաշտպանի ժամկետների երկարաձգումը, որոնք կանխապայման են դրված Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածում, եթե պատճառներ եւ նպատակ լինեն դրա համար, մասնավորապես, (ցանկություն) խուսափել առանց գործարքի Brexit-ից, անցկացնել խորհրդարանական ընտրություններ կամ հանրաքվե, հրաժարվել 50-րդ հոդվածի կիրառումից կամ համաձայնագիր կնքել դուրս գալու պայմանների վերաբերյալ»,- հայտարարել են զեկույցի հեղինակներն՝ ընդգծելով, որ դա չպետք Է ազդի ԵՄ-ի ինստիտուտների գործունեության վրա:

Նրանք հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում Է Եվրամիությունից խնդրել հերթական հետաձգումը, եթե հոկտեմբերի 19-ին Բրյուսելի հետ գործարքը ձեռք չբերվի, թեեւ դուրս գալու պաշտոնական ժամկետն այս պահին հոկտեմբերի 31-ն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]