Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք

Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ 4 գնացք կաշխատի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Այսպիսի միջոցառում Գյումրի քաղաքում չի եղել երկրաշարժից հետո: Սա աննախադեպ միջոցառում է լինելու, քանի որ մոտ 15000 այցելուի ենք սպասում: Այդ օրը 4 գնացք է աշխատելու: Գնացքները Երևանից շարժվելու են ժամը 07:55-ին, 9:15-ին, 9:55-ին և 12:00-ին, և հետ են վերադառնալու ժամը 20:25-ին, 21:40-ին, 22:40-ին և 24:00-ին»,- նշեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը հավելեց, որ Գյումրու հյուրանոցներում արդեն բոլոր տեղերն ամրագրված են այդ օրվա համար, սակայն բնակիչների կողմից ևս անհատական տներ են տրամադրվում:

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից շուրջ 220 մլն դրամ է հատկացվել: Սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված հիմնական միջոցառումները Գյումրու կենտրոնական զբոսայգում մեկնարկելու են ժամը 11:00-ին: Մինչև ժամը 23:00-ն այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Քաղաքի կենտրոնում կկազմակերպվեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես` վինիլ, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպվելու են նաև Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Ողջ օրվա ընթացքում տեղի են ունենալու հանրային քննարկումներ, կինոդիտում, ցուցադրություններ և ցուցահանդեսներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]