1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության 
դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը և շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի ամուր կապերը մեր երկրի հետ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար: Դեսպանը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ նախանշած ծրագրերն ու բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում և հավելել, որ ՄԹ կառավարությունը ևս կարևորում է մեր երկրի հետ սերտ գործակցությունը տարբեր ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է օժանդակելու հայաստանյան գործընկերներին՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրապական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]