Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ քննարկել Է գրոհը Saudi Aramco-ի վրա

Պուտինը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ քննարկել Է գրոհը Saudi Aramco-ի վրա


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ քննարկել Է թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում Է, որ հեռախոսազրույցը տեղի Է ունեցել սաուդյան կողմի խնդրանքով:
«Քննարկվել Է Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի հետեւանքով ստեղծված իրադրությունը: Վլադիմիր Պուտինը մտահոգություն Է հայտնել այդ կապակցությամբ եւ արտահայտվել Է տեղի ունեցած մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն անցկացնելու օգտին»,-ասված Է հաղորդագրության մեջ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]