Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի պաշտպանության նախարարը կտրականապես հերքել Է սաուդյան օբյեկտների վրա գրոհելու մեղադրանքները

Իրանի պաշտպանության նախարարը կտրականապես հերքել Է սաուդյան օբյեկտների վրա գրոհելու մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել Է այն մեղադրանքները, որ Թեհրանն իբր հարվածներ Է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին: Նրա խոսքը սեպտեմբերի 18-ին մեջբերել Է Al Mayadeen հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանի դեմ մեղադրանքները լիովին հերքվում են, նման հորինվածքները ոչ մի արդյունք չեն բերի»,- նշել Է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Խաթամիի համոզմամբ՝ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը «հենց սկզբից ցանկանում Էին ԱՄՆ-ին ներքաշել տարածաշրջանի հակամարտության մեջ»: Իրանցի նախարարը ասել Է, որ «եթե մեզ վրա հարձակվեն, ապա մեր պատասխանը շատ վճռական կլինի»:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Է, որ Թեհրանն անհիմն Է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին երկրի մեղսակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները եւ մերժում Է այդ մեղադրանքները: «Իրանը աներկիմաստ հայտարարել Է, որ պաշտպանում Է Եմենի ժողովրդի դիմադրությունը (Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային), սակայն Թեհրանի նկատմամբ նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի կողմից մեր երկրի վրա առավելագույն ճնշում գործադրելու փորձ»,- ասել Է Մուսավին:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել Է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել Է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով:
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման Է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում Է երկրի արեւելքում: Դա հանգեցրել Է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում Է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել Է Իրանի իշխանություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]