Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱԷՄԳ 63-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել  է ԱԷՄԳ  63-րդ   համաժողովի շրջանակում Հայաստանի 
տաղավարի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է  սեպտեմբերի  15-18-ն  անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տաղավարում ներկայացվել են  ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։

Նախարար Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել   ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաև նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]