Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի մեկնարկը

Տեղի է ունեցել համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված 
ծրագրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԽ աջակցությամբ իրականացվող «Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն իրականացվում է Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:

Միջոցառման բացմանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի անունից ողջույնի խոսք է հղել փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Կարևորելով ծրագրի իրականացումն այս փուլում՝ Քրմոյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Կառավարության գերակայություններից և այդ ճանապարհին որպես հիմնական մարտահրավեր նախանշել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն իր բոլոր դրսևորումներով:

Փոխնախարար Գրիգորյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծել է, որ երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանելուն ուղղված այս ծրագրով առաջադրվող նպատակն առավել կարևոր ու կենտրանական տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրակարգում և այս ծրագրով նախանշվող գործողություններն ամբողջությամբ ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ ծրագրի մեկնարկը համահունչ է Կառավարության կողմից հանրահռչակած՝ բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հիմնական նպատակին, որն իր գործնական արտացոլումն է գտել թե Կառավարության ծրագրում և թե Եվրոպայի խորհրդի հետ եռամյա համագործակցության գործողությունների ծրագրում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը նշել է իրավական փաստաթղթերի մշակմանը զուգահեռ նաև կրթության և իրազեկվածության կարևորությունն ուղղված բռնության կանխարգելմանը, ինչպես նաև ընդգծել միջգերատեսչական համագործակցության համատեքստում բազմաշահառու հարթակի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]