Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուհանին նախազգուշացում Է որակել եմենցիների գրոհը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Ռուհանին նախազգուշացում Է որակել եմենցիների գրոհը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն Էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Եմենցիները չեն գրոհել հիվանդանոցի կամ դպրոցի վրա, նրանք հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտի, որպեսզի նախազգուշացում անեն իրենց թշնամիներին,- Ռուհանիի խոսքը մեջբերված Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:-Թշնամական ուժերը պետք Է դաս առնեն Եմենի իրադրությունից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում»:
Նա հավելել Է, որ «պատերազմն սկսել են ոչ թե եմենցիները, այլ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ մի քանի այլ երկրներ»: «Իրանի հասցեին սուտ մեղադրանքների փոխարեն պետք Է հաշվի առնել ոտքի եղած ժողովրդի ուժը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]