Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոնոյանը հերքում է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Տոնոյանը հերքում է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արդարացված չի համարում լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոնոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե, լուրերի համաձայն, ինքը պատրաստվում է հրաժարական տալ, Տոնոյանն ասաց՝ չկա նման բան: «Լուրերն արդարացված չեն»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե արդյոք նման քննարկում չի՞ ունեցել վարչապետի հետ, Տոնոյանը պատասխանեց՝ որևիցե:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ նախարարն ասաց, որ ինքը չի կարող որևէ մեկնաբանություն տալ: «Դա իմ իրավասությունը չէ, Վանեցյանը դա կանի ժամանակին»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը՝ Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Եվ ես հերքում եմ, որ Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայի վերաբերյալ որևէ քննարկում է եղել»,- նշեց նա:

Անդրառնալով իր և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերություններին՝ Տոնոյանը նշեց՝ չեն կարող լինել տարաձայնություններ: «Շատ սինխրոնիզացված... աշխատանք է ծավալվում»,-ասաց Տոնոյանը։

Նա նշեց նաև, որ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ չեն սպասվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]