Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԽ նիստում այդ թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին

ԱԽ նիստում այդ թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահը՝ Օսիպյանի 
հրաժարականի լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում նման հարց չէր կարող քննարկվել: «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]