Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում ֆինանսական 
կորպորացիայի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Արման Հովնանյանն ընդունել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ծրագրերի ղեկավար Դամիեն Շիլսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախարարության և ՄՖԿ-ի միջև տարբեր ուղղութուններով տարվող աշխատանքների համար և մի քանի դիտարկումներ արել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։

ՄՖԿ խումբը ներկայացրել է խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև տնտեսության ոլորտային ուսումնասիրությունների իրավիճակը։ ՄՖԿ  կողմից համապատասխան ճյուղային վերլուծություններ են իրականացվում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տոխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեղույց-ձեռնարկի շուրջ աշխատանքների ավարտական փուլը։ Քննարկում է ծավալվել նաև ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ներդումներին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ, մասմավորապես պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթի և օտարերկրյա ներդրումների օրենսդրական շրջանակի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումների աջակցման բարելավմանը և ինտիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]