Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում միգրանտների թիվը վերջին տասը տարում ավելացել Է 51 միլիոնով

Աշխարհում միգրանտների թիվը վերջին տասը տարում ավելացել Է 51 միլիոնով


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միգրանտների թիվը հասել Է 272 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ը:
2019 թվականի տվյալներով՝ Եվրոպայում են գտնվում առավել մեծ թվով միջազգային միգրանտները (82 միլիոն), Հյուսիսային Ամերիկայում նրանց թվաքանակը 59 միլիոն Է, Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում՝ 49 միլիոն:
«Միջազգային միգրանտների թիվն աշխարհում հասել Է մոտավորապես 272 միլիոնի, ինչը 51 միլիոնով ավելի Է, քան 2010 թվականին: Ներկայում միջազգային միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3,5 տոկոսը՝ 2000 թվականի 2,8 տոկոսի համեմատությամբ»,- վկայում են ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]