Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ֆակսայ» թայֆունն ավելի քան 500 դպրոց Է վնասել Ճապոնիայի արեւելքում

«Ֆակսայ» թայֆունն ավելի քան 500 դպրոց Է վնասել Ճապոնիայի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել Է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց Է վնասել Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է Kyodo գործակալությունը: Նշվում Է, որ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի վնասվածքներ Է ստացել 548 հանրակրթական հաստատության շենք:

Դրանցից մի քանիսի նորոգման համար կարող Է պահանջվել մինչեւ վեց ամիս: Tokyo Electric Power Էներգետիկական ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 18-ի առավոտվա դրությամբ Տիբայի պրեֆեկտուրայում դեռեւս առանց լույսի Է նմում առնվազն 49 հազար տուն: Ընկերությունը խոստանում Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը լիովին վերականգնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ճապոնիայի արեւելքում, այդ թվում՝ Տոկիոյի տարածաշրջանում «Ֆակսայ» թայֆունի մոլեգնելու հետեւանքով զոհվել Է երեք, տուժել եւս 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]