Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս 
Պաբրիկսի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վաչությունից, զրուցակիցները դրական են գնահատել  հայ-լատվիական դինամիկ զարգացող հարաբերությունները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության դեռևս չիրացված ներուժի լիարժեք իրացման և երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Կողմերը նշել են, որ հայ-լատվական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա և ուղենշեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: 

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ առկա է ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցության օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է։ Բարձր է գնահատվել Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցությունը։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում: 

Լատվիայի փոխվարչապետի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը՝ առանձանահատուկ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]