Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի հանդիպումները

Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի A, B, C, D խմբերի պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ A խմբում «Բրյուգե»-ն կընդունի թուրքական «Գալաթասարայ»-ին, ՊՍԺ-ն՝ Մադրիդի «Ռեալ»-ին:

B խմբում հունական «Օլիմպիակոս»-ը կխաղա «Տոտենհեմ»-ի, Մյունխենի «Բավարիա»-ն՝ «Ցրվենա զվեզդա»-ի դեմ:

C խմբի կենտրոնական հանդիպումը կկայանա Դոնեցկում, որտեղ «Շախտյոր»-ի հակառակորդը կլինի «Մանչեսթեր Սիթի»-ին: Զագրեբի «Դինամո»-ն էլ կփորձի գերազանցել «Ատալանտա»-ին:

D խմբում «Բայեր Լևերկուզեն»-ը տանը կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ, «Ատլետիկո»-ն՝ «Յուվենտուս»-ի:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի 23:00-ին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]