Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է աշխարհի առաջնության եզրափակիչին իր չմասնակցելուն:

«Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է մարզիկը:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը չի գոտեմարտի: Նա իր համար արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Երեք անգամ (2014, 2015, 2017) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և 4 անգամ` (2012, 2013, 2014, 2018) Եվրոպայի ոսկե մեդալը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ