Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհատ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 4-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]