Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. տպագիրն ու էլեկտրոնայինը պետք է զարգանան զուգահեռ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. տպագիրն ու էլեկտրոնայինը պետք է 
զարգանան զուգահեռ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Անվիճելի իրողություն է` համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, ընձեռած հնարավորությունները ժամանակի հետ «կասկածի տակ» են դնում գրքի եւ տպագիր մամուլի անհրաժեշտության հարցը: Ինչո՞ւ գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը մինչ հարցին ուղիղ իմաստով պատասխանելը, բերում է հեռուստատեսության եւ ռադիոյի օրինակը: Ասում է` 1950-ականների վերջին մամուլում բավական «աշխույժ» քննարկում էր ընթանում այն մասին, որ եթե հեռուստատեսությունը կա, ուրեմն թատրոնի «վերջը» եկավ, թատրոնն այլեւս պետք չի լինելու: «Բնականաբար հակառակը պնդողներ էլ եղան, ովքեր ասում էին, որ երկուսը զուգահեռ կարող են կենցաղավարել` մեկը մյուսին չխանգարելով: Գրեթե նույն հարցը հիմա կա տպագրության ոլորտում: Ասում են, որ եթե համակարգչային գրականություն գոյություն ունի, ապա թղթային գրադարանի վերջը եկավ: Պատասխանը նույնն է. երկուսը զուգահեռ պետք է ապրեն, քանի որ առանց մեկը մյուսի չի կարող լինել»,- նկատել է Տեր-Վարդանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]