Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. կգործի՞ կրկին Սպիտակի կարի ֆաբրիկան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. կգործի՞ կրկին Սպիտակի կարի ֆաբրիկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «1988թ. Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը, ով ստեղծել ու գլխավորել է Սպիտակի կարի միավորումը, որ 10 հազար աշխատող է ունեցել, հիմա նամակներով դիմում է վարչապետին: Երկու նպատակ ունի, նախ՝ որ կարի ֆաբրիկան մասնավորեցրած ու չաշխատեցրած անձը պատժվի իր ապօրինությունների համար եւ ապա՝ իրեն հնարավորություն տրվի կրկին վերականգնելու Սպիտակի կարի միավորման երբեմնի փառքը: «Սպիտակի կարի արտադրական միավորումը կառուցվել է իմ գլխավորությամբ՝ Սպիտակի աշխատավորների կողմից եւ այն պետք է ծառայի Սպիտակի բնակիչներին: Խնդրում եմ գլխամասային ֆաբրիկան հանձնել կոլեկտիվին այդ նպատակը իրագործելու համար: Ոչ թե ինձ, այլ՝ կոլեկտիվին: Ես պետությունից վարկ կվերցնեմ, կվերականգնեմ ֆաբրիկան: Պետությանը կվերադարձնեմ հա'մ վարկը, հա'մ ֆաբրիկան: Կուզի՝ թող պետությունը կառավարի, չի ուզի՝ թող տա կոլեկտիվը աշխատեցնի ֆաբրիկան՝ հօգուտ Սպիտակի, հօգուտ երկրի …»,-անկեղծանում է զրուցակիցս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]