1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էլեկտրամոբիլներով երթեւեկելը՝ ժամանակի պահանջ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էլեկտրամոբիլներով երթեւեկելը՝ 
ժամանակի պահանջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին՝ այդ կերպ խրախուսելով  դրանց կիրառումը օդի աղտոտվածության նվազեցման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման  տեսանկյունից: 

«ՀՀ-ն» տարեսկզբին անդրադարձել էր երկրում էլեկտրամոբիլների  շահագործման ենթակառուցվածքների սահմանափակման  խնդրին՝ մատնանշելով աշխարհում դրանց կիրառման տարածվածությունն ու առավելությունները:

Այն, որ աշխարհի շատ երկրներում վերջին տարիներին վառելիքով ավտոմեքենաներից անցում է կատարվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործմանը,  դա դեռ չի վկայում այն մասին, որ  նույն պատկերը կարող է  արձանագրվել  նաեւ մեզանում: Հայ վարոդները, դժվար թե, կարողանան այդքան հեշտությամբ հրաժեշտ տալ ավանդական  վառելիքով շահագործվող մեքենաներին, որոնք պրակտիկորեն ավելի հեշտ է լիցքավորել,  ցանկացած  մոտակա կայանից:

Այն, որ շուկայում նորագույն մեքենաների նկատմամբ արդեն հետաքրություն  կա,  փաստեց  ԷՅ ԲԻ ՍԻ էլեկտրամոբիլների ներկրմամբ եւ սպասարկմամբ զբաղվող ընկերության ղեկավար Արա Խաչատրյանը: Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում արդեն, նրա տեղեկացմամբ գործընթաց է սկսվել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների կառուցման եւ սպասարկման  ուղղությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]