Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. որոնք են ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի առաջնահերթությունները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. որոնք են ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի 
առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ հայ համայնքի, գործարար շրջանակների հետ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ երկրի ղեկավարի Միացյալ Նահանգներ այցի օրակարգի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Սոս Ավետիսյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանում իշխող քաղաքական ուժի ծրագրային առաջնահերթություններից է տնտեսական հեղափոխության իրականացումը եւ այդ համատեքստում նպատակային է ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հանդիպումը։ «Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիոն տարբեր գործարքներ են կատարվել, որի արդյունքում գործարար համայնքի մոտ ձեւավորվել է անվստահություն։ Անձնապես այդ մարդկանց հանդիպելը եւ բացատրելը, որ Հայաստանում այսուհետ ամեն ինչ նորմալ է, կլինի ճիշտ քայլ, հատկապես անցումային այս շրջանում մինչեւ կդառնանք կայացած իրավական պետություն»,- նշել է նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]