1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իռլանդիայում սելֆին փրկել է 28-ամյա կնոջ կյանքը

Իռլանդիայում սելֆին փրկել է 28-ամյա կնոջ կյանքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում սելֆիի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 28-ամյա կնոջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով The Irish Sun լրատվամիջոցին:

Ստեֆանի Ֆարնանի հայրն աղջկան գտել է անգիտակից վիճակում: Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ մոտ ներուղեղային արնահոսություն է արձանագրվել:

Որպեսզի փրկեն կնոջը, բժիշկները պետք է իմանային, թե երբ է նա ուշաթափվել: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, անհրաժեշտ դեղամիջոցները կարել է օգտագործել միայն ուշաթափվելուց որոշ ժամանակ անց:

Բժիշկներին անհրաժեշտ տեղեկությունը Ֆարնանի եղբայրը հայտնաբերել է քրոջ հեռախոսում եղած սելֆիների միջոցով, որոնք կինն արել է անգիտակից վիճակում հայտնվելուց 14 րոպե առաջ:

«Բախտս բերել է: Չեմ հիշում, որ այդ առավոտ որևէ լուսանկար արած լինեմ»,- նշել է Ֆարնանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]