1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ 
արձակած անձին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 17-ին բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, իրենց տան մոտ, ալկոհոլի ազդեցության տակ, «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]