Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Ջոնսոնը եւ Մերկելը պայմանավորվել են ընդհանուր պատասխան տալ Saudi Aramco-ին հասցված հարվածներին

Ջոնսոնը եւ Մերկելը պայմանավորվել են ընդհանուր պատասխան տալ Saudi Aramco-ին հասցված հարվածներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 17-ին պայմանավորվել են այն գրոհներին համատեղ պատասխանի համար ամբողջ աշխարհում գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտության շուրջ, որոնց Սաուդյան Արաբիայում ենթարկվել են Saudi Aramco ընկերության ձեռնարկությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ջոնսոնի ներկայացուցչին:
Նրա տեղեկությունների համաձայն, կողմերը նաեւ համաձայնել են տարածաշրջանում լարվածության թուլացման եւ Իրանի նկատմամբ ընդհանուր դիրքորոշում մշակելու անհրաժեշտության հարցում, որը, ԱՄՆ-ի կարծիքով, պատասխանատու Է հարձակման համար:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան Է համարել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին, ինչի մասին նա լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տանը: Նրան հարցրել են՝ կարող Է արդյոք ԱՄՆ-ի ուժային միջամտությունը, որը մարդկային զոհեր Է ենթադրում, համամասնական պատասխան դառնալ Saudi Aramco-ի հետ կապված միջադեպին: Թրամփը հաստատական պատասխան Է տվել, նշելով, որ անհրաժեշտ Է ինչպես հարկն Է պարզել տեղի ունեցածի հանգամանքները:
Այդուհանդերձ, նախագահը հայտարարել Է, որ համաձայն Է պետքարտուղեր Մայքլ Փոմպեոյի հետ, որն ավելի վաղ Իրանին Է մեղադրել այդ հարձակման մեջ: Ընդսմին նա ճշտել Է, որ մոտ ժամանակներս Վաշինգտոնը «ստույգ կիմանա»՝ ով Է կանգնած գրոհի հետեւում:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Թրամփը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է խուսափել Իրանի հետ բախումից: «ԱՄՆ-ը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում».- ասել Է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների կողմից պաշտպանություն չի խոստացել Սաուդյան Արաբիային:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել Է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել Է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով:
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման Է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում Է երկրի արեւելքում: Դա հանգեցրել Է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում Է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել Է Իրանի իշխանություններին: Թեհրանը ժխտում Է այդ մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ