Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էր Ռիադը կարող Է հաղթահարել նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւանքները. Սաուդյան Արաբիայի թագավոր

Էր Ռիադը կարող Է հաղթահարել նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւանքները. Սաուդյան Արաբիայի թագավոր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էր Ռիադն ի վիճակի Է գլուխ հանել Saudi Aramco ընկերության ազգային նավթընկերության ձեռնարկությունների վրա վերջերս կատարված գրոհների հետեւանքներից, որոնք սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ ամբողջ համաշխարհային նավթաշուկայի համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է Մամուլի սաուդյան գործակալությունը, սեպտեմբերի 17-ին հայտարարել Է Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սաուդյան Արաբիան բավարար ուժեր ունի՝ հաղթահարելու վերջերս իրականացված ագրեսիայի հետեւանքները, որի թիրախում ոչ միայն թագավորության տնտեսությունն Էր, այլեւ համաշխարհային նավթաշուկային եւ ամբողջ համաշխարհային տնտեսության կայունությանը վնաս հասցնելը»,-նշել Է Սաուդյան Արաբիայի միապետը: Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը նշել Է, որ թագավորությունն «իր հողը եւ երկրի կենսականորեն կարեւոր օբյեկտները կպաշտպանի բոլոր սպառնալիքներից, որտեղից Էլ որ դրանք լինեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]