Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան Իրաքի հյուսիսում կրկին ռազմական գործողություններ է իրականացնում

Թուրքիան Իրաքի հյուսիսում կրկին ռազմական գործողություններ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարձակում է  իրականացվել Իրաքի Հաֆթանին, ինչպես նաև Գարա շրջանների ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ գործողությունների հետևանքով Գարայում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) երեք, իսկ Հաֆթանինում՝ երկու զինյալ:

Թուրքական զինված ուժերի կողմից օգոստոսի 23-ից իրականցվում են «Մագիլ-3» (Pençe-3) անունը կրող ռազմական գործողությունները, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջաններում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]