Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները

Սեպտեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կկայանա Բարձրագույն դատական խորհրդի հանդիպումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ: 

Լրագրողների հետ կհանդիպի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Նա կներկայացնի գերատեսչության աշխատանքները:

Խաչիկ գյուղը կրկին հյուրընկալելու է Գաթայի փառատոնը: Համայնքի, պետական կառույցների ներկայացուցիչները կներկայացնեն փառատոնի միջոցառումներ:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում կբացվի շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ ներկայացնում է աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներ: Սպասվող հանդիպմանը կհրապարակվեն «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունքները։

«Հայրենադարձության մասին» նոր օրենքը՝ մասնագետների քննարկման առանցքում: Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, փորձագետները կանդրադառնան օրենքի կարևոր դրույթներին:  

Տավուշում կկայանա «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վեհարանում կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]