Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քննարկվել են բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության արդյունքները

Քննարկվել են բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի մշակման 
իրագործելիության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական այլ մարմինների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնությամբ:

Միջոցառման սկզբում փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում հիմնականում կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների արոտամսուրային պահվածք, իսկ արոտային շրջանում կենդանիների հիմնական կերը արոտականաչն է, ապա հանրապետության բնական կերհանդակների օգտագործման ծավալների բուսածածկի վիճակի և սննդարարության ամբողջական վերլուծության հիման վրա մշակված արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման համակարգի կիրառումը ոլորտի համար ունի կենսական նշանակություն»: 

Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանը նաև հույս է հայտնել, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում բնական կերահանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրի համակարգման հարթակի գործարկումը կնպաստի համայնքամերձ արոտավայրերի ծանրաբեռնվածության թեթևացմանը և այդ հողերի դեգրադացման կանխմանը, ենթակառուցվածքների զարգացման միջոցով հեռագնա արոտավայրերի և խոտհարքների օգտագործման մատչելիությանը և հասանելիության ապահովմանը, դրանց բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացմանը, խոտհարքների և արոտավայրերի` ըստ ծանրաբեռնվածության և հերթափոխով օգտագործման միջոցով անասբաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը:

Բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության մեջ դիտարկվում են տվյալ համակարգի ստեղծման իրատեսական հիմքերը, հնարավորությունները, ժամկետները, բյուջեն և ճանապարհային քարտեզը:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին և համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն արդյունքների վերջնական ձևակերպման և հետագա քայլերի պլանավորման ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]