Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ

Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական 5-րդ նիստը, որի մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընտրվել է խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկել են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի  արտանետումների հաշվարկման մեթոդների, կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ համագործակցության հնարավարությունների, բնապահպանական ծրագրերի  իրականացման, միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Կողմերը փոխանակվել են նաև  թափոնների  կառավարման ոլորտում իրենց ունեցած փորձով։

Նիստին հաջորդած մամուլի ասուլիսում խորհրդի նախագահ Էրիկ Գրիգորյանն ամփոփել է աշխատանքների արդյունքները՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հարթակի աշխատանքները, առաջնայնություն տալ բնապահպանական խնդիրների նորարարական լուծումներին։ Ասուլիսի բանախոսները կարևորել են գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]