Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ 
ներկայացուցիչների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏՌԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ մաղթել նրանց հաջողություններ աշխատանքում:

Նախագահը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար երկու հոգու շնորհել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]