Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր «Տերմինատորի» ռեժիսորը չի պատրաստվում փոխել Շվարցենեգերի տարիքը

Նոր «Տերմինատորի» ռեժիսորը չի պատրաստվում փոխել Շվարցենեգերի տարիքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի ռեժիսոր Թիմ Միլլերը պատմել Է, որ թվային տեխնոլոգիաներ չի օգտագործելու Առնոլդ Շվարցենեգերին երիտասարդացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Screen Rant-ը:

«Ես չԷի ցանկանում թվային Առնոլդ ստանալ, դա արդեն ստույգ Է,-հայտարարել Է Միլլերը… Մենք մեզ շատ լավ հաշիվ ենք տալիս, թե ինչ Է նշանակում հերոս լինել որոշակի տարիքում»,-նշել Է նա: Ռեժիսորը հավելել Է, որ 73 տարեկանում Շվարցենեգերն «արքայական» տեսք ունի, ինչը նրան տարբերում Է կուլտուրիստի սովորական կերպարից: Դերասանը ֆիլմում կխաղա T-800 ռոբոտի դերը, սակայն նրա հերոսի վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չկան:

Կինոնկարն ուշագրավ Է նաեւ նրանով, որ դրան մասնակցում Է Լինդա Համիլթոնը, որը կվերադառնա Սառա Քոնների իր կուլտային դերին:

Բացի այդ, «Մութ ճակատագրեր»-ում հանդիսականները կտեսնեն Էդվարդ Ֆեռլոնգին, որը «Դատաստանի օրը» կինոնկարում մարմնավորել Է Ջոն Քոններին: Նախագծին նրա մասնակցության աստիճանն առայժմ հայտնի չԷ: «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի սյուժեն կսկսվի այն պահից, որտեղ ավարտվում Է «Տերմինատոր 2. դատաստանի օրը»:

Նոր ֆիլմը սյուժեով կապված չի լինելու ֆրանշիզայի՝ «Դատաստանի օր»-ից հետո թողարկված մասերի եւ «Տերմինատոր. ճակատամարտ ապագայի համար» սերիալի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]