Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զուրաբիշվիլին ներում Է շնորհել սպանության համար եւս մեկ դատապարտյալի

Զուրաբիշվիլին ներում Է շնորհել սպանության համար եւս մեկ դատապարտյալի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին Վրաստանի նախագահի կողմից ներում շնորհվածների թվում եղել Է Ասլան Բեժանիձեն, որը պատիժ Էր կրում 18-ամյա Դավիթ Օտխմեզուրիի սպանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաալիքը:

Օտխմեզուրին սպանվել Է 2004 թվականի հոկտեմբերին Թբիլիսիի Պեկինի եւ Միցկեւիչի փողոցների հատման վայրում: 12 տարի անց՝ 2016 թվականի մարտին, Բեժանիձեին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով: Թեեւ Թբիլիսիի քաղաքային դատարանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանն արդարացրել Էին նրան: 2018 թվականին Բեժանիձեին կրկին ձերբակալել են: 2019 թվականի մարտին Գերագույն դատարանը նրան մեղավոր Է ճանաչել եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Ներման վերջին ակտը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել Է օգոստոսի 28-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ: Ցուցակ Է մտել 34 բանտարկյալ, այդ թվում՝ Ռամազա Դեւաձեն, որը մեղավոր Է ճանաչվել 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպանության մեջ: Դա իսկական սկանդալ Է հարուցել: Նախագահի այդ արարքը դատապարտել են այդ թվում նաեւ կառավարող կուսակցության անդամներ, իսկ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]