Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառում

Թբիլիսիում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության և անհատ բարերարների աջակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կկայանա Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ   մամլո և լրատվության ծառայությունից: 

Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը ներառված է UNESCO-ի հոբելյանական միջոցառումների ցանկում: Հայ մեծ երգահանը ժողովրդական երգերի հետ միասին մեծ ավանդ է ներդրել հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Նա ստեղծել է Պատարագ, որը առանձնահատուկ է  իր յուրահատկությամբ, նորարարական կողմերով և աշխարհիկ ոգով:

Կոմիտաս վարդապետի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի և վրաց ժողովրդի  հետ: Հատկանշական է, որ վարդապետական աստիճան ստանալուց հետո Կոմիտասը ժամանում է Թբիլիսի՝ հայ ճանաչված երգահան Մակար Եկմալյանի մոտ երաժշտական գիտելիքները զարգացնելու և հարմոնիայի դասեր ստանալու համար: Այնուհետև հայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի աջակցությամբ ուղևորվում է Գերմանիա՝սովորելու: Ավելի ուշ՝ Կոմիտաս վարդապետը  համերգներ է տալիս և դասախոսություններով հանդես գալիս Թբիլիսիում՝ նորովի բացելով հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը:

Հոբելյանական միջոցառմանը կցուցադրվեն հատվածներ Կոմիտաս վարդապետի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից: Համերգային ծրագրում ընդգրկված են Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակը, Դիմիտրի Բոքոլիշվիլին՝ կլառնետ, Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախումբը, Մարինա Շահդինարովան (սոպրանո): Համերգի գեղարվեստական ղեկավարն է  Հովհաննես Համբարձումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]