1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ասֆալտապատվում է Շողակաթ-Վարդենիս ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի հատվածը

Ասֆալտապատվում է Շողակաթ-Վարդենիս ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի հատվածը

ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին ընթանում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարությամբ գրունտային հատվածը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, այդ նպատակի համար հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ, որով նախատեսվում է հիմքի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում:

Այս պահին ընթանում են հիմքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում  է §Կապավոր» ՍՊԸ-ն: «Այս ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը Արցախին կապող ամենակարճ ճանապարհն է: Այն խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսային ու արեւելյան ափերին տեղակայված սահմանամերձ ու հեռավոր գյուղերի տնտեսական աշխուժացումը, զբոսաշրջության զարգացումը: Կառուցվող գրունտային ճանապարհահատվածը մշտապես գտնվում էր անբարեկարգ վիճակում, դժվարանցանելի էր տրանսպորտային կապի համար, ինչի արդյունքում Սեւանի սահմանամերձ բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցությունը շատ թույլ էր: Շինարարական աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2020 թվականի ընթացքում, սակայն, դատելով շինարարություն ներկա տեմպերից, այն կարող է շահագործման հանձնվել նաեւ այս տարի»,-ընդգծեց քաղաքաշինության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]