Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինայի նախագահի գործունեությանը հավանություն Է տալիս երկրի բնակիչների 70 տոկոսը

Ուկրաինայի նախագահի գործունեությանը հավանություն Է տալիս երկրի բնակիչների 70 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությանը դրական գնահատական Է տվել երկրի բնակիչների 70 տոկոսը, բացասական՝ 9 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք սեպտեմբերի 17-ին հրապարակել Է Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը:

Ավելի վաղ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը սեպտեմբերի 12-ին հրապարակել Էր իր հարցման տվյալները, որոնց համաձայն, Զելենսկու գործունեությունից գոհ Է հարցման մասնակիցների 71 տոկոսը, 11 տոկոսը հակառակ կարծիքին Է, 18 տոկոսը չի կարողացել ճշտել իր վերաբերմունքը նրա նկատմամբ:

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունը դրական Է գնահատում մասնակիցների 70 տոկոսը, բացասական՝ 9 տոկոսը: Ուկրաինայի նախարարների կաբինետի նոր կազմին դրական գնահատական Է տվել 45 տոկոսը, բացասական՝ 8 տոկոսը»,-ասված Է հարցման նյութերում:

Հարցման տվյալներով՝ մասնակիցների 62 տոկոսը կարծում Է, որ նոր իշխանության գործունեությունը երկրում կհանգեցնի իրադրության բարելավման, 7 տոկոսի կարծիքով՝ կհանգեցնի իրադրության վատթարացման, 15 տոկոսը կարծիք Է հայտնել, որ այն Էականորեն չի փոխի երկրի իրադրությունը: Հարցումն անցկացվել Է 2019 թվականի սեպտեմբերի 6-ից 11-ը Ուկրաինայի ամբողջ տարածքում, բացառությամբ Դոնբասի՝ Կիեւի կողմից չվերահսկվող տարածքի: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2018 քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]