Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գահերի խաղը» միանգամից տասը պարգեւ Է ստացել «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը

«Գահերի խաղը» միանգամից տասը պարգեւ Է ստացել «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ստացած «Գահերի խաղը» սերիալը, որի ութերորդ եթերաշրջանն ավարտվել Է 2019 թվականին, «Էմմի» մրցանակի հաղթող Է դարձել Creative Arts կատեգորիայում՝ շահելով միանգամից տասը պարգեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News-ը:

Ի թիվս մյուսների, սերիալն ստացել Է լավագույն դերասանական կազմի, լավագույն վիզուալ Էֆեկտների եւ լավագույն կոստյումների համար մրցանակները: Ընդ որում՝ սագան անվանակարգվել Էր 32 կետով:

National Geographic-ի արտադրության «Ֆրի-սոլո» մարզական վավերագրական ֆիլմը շահել Է բոլոր այն յոթ պարգեւները, որոնց անվանակարգվել Էր: Իսկ «Զարմանալի միսիս Մեյզելը» կատակերգական սերիալը վեց պարգեւ Է նվաճել իր անվանակարգերում: Ամերիկացի շեֆ-խոհարար, գրող եւ հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը հետմահու պարգեւ Է ստացել CNN-ի համար արված «Էնթոնի Բուրդեն: Անհայտ մասեր» ծրագրի համար: Պարգեւներ են ստացել նաեւ Queer Eye հեռուստածրագիրը, «Մեր մոլորակը» սերիալը եւ «Լքելով Նեւեռլենդը» կինոնկարը:

«Էմմի» մրցանակի ամենատարեց դափնեկիրը դարձել Է գրող, սցենարիստ եւ պրոդյուսեր Նորման Լիրը:

Պարգեւն ստանալու պահին նա 97 տարեկան Էր: Լիրն արձանիկն ստացել Է որպես ABC հեռուստաալիքով ժամանցային հեռուստածրագրի պրոդյուսեր հանդես գալու համար: Դրանում վերստեղծվել են նրա «Բոլորն ընտանիքում» եւ «Ջեֆերսոնները» հայտնի սերիալների մի շարք Էպիզոդներ, հաղորդել Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]