Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն դժվարանում է գնահատական տալ Վանեցյանի հրաժարականին

ԲՀԿ-ն դժվարանում է գնահատական տալ Վանեցյանի հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղ է համարում գնահատական տալ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, քանի դեռ հստակություն չի մտցվել դրա վերաբերյալ հնչած իշխանության հայտարարություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի գործընթացներ, և քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին: Կարող ենք ենթատեքստեր փնտրել, եզրակացություններ անել, սակայն հաշվի առնելով հարցի արձագանքները, որոնք կարող են լինել, կարծում եմ, որ մի քիչ հստակություն է պետք գնահատական տալու համար»,- ասաց Աբովյանը:

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]